News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Royal Tulip Grand Hotel Yerevan հյուրանոցում (հասցեն` Երեւան, Աբովյան փ.14), այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդի թեմայով բարեգործական ցուցահանդես վաճառք կկայանա, որին մասնակցում են կին արտադրողներ եւ կազմակերպություններ ՀՀ տարբեր բնակավայրերից: Ցուցահանդես վաճառքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):

«Յուրաքանչյուրի մասնակցությունը եւ այցելությունը ցուցահանդես վաճառքին նպաստում է կանանց հիմնախնդիրների լուծմանը: Բարեգործական ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական եւ մշակութային մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին:

Բարեգործական ցուցահանդես վաճառքի մուտքն ազատ է»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ