News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել եւ ձերբակալել են գողություններ կատարող եռյակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս հուլիսի 28-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձի կողմից Երեւան քաղաքի Նորքի թիվ 63 տնից արծաթյա զարդերի գողություն է կատարվել:

Հոկտեմբերին, այլ հաղորդման համաձայն, կատարվել էր 200 հազար դրամի պղնձյա մալուխների, տնտեսական այլ առարկաների գողություն նույն վարչական շրջանի մեկ այլ տնից:

Ոստիկանները պարզել են, որ այդ գողությունները կատարել են 21-ամյա Արտյոմ Ա.-ն, 22-ամյա Լեւոն Խ.-ն եւ 22-ամյա Գեղամ Գ.-ն: Նրանք դեկտեմբերի 12-ին բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Եռյակը գողությունները կատարել է նախապես համաձայնության գալով: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Եռյակը ձերբակալված է:

Նենք, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ