News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գալիք 2014-ին Ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարը լավագույն բնորոշող տերմինը կլինի զգուշավոր վատատեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

«Վիլնյուսյան գագաթաժողովի շուրջ եղած իրադարձությունները ու «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի ապագայի վերաբերյալ անորոշությունը պետք է բարձրացնեն ԵՄ ղեկավարող անձանց տեղեկացվածության մակարդակը ոչ միայն կապված առանձին երկրների անվտանգությունն ապահովելու հետ, այլեւ` կապված Ռուսաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների: Այս համատեքստում Ռուսաստանի ու ԵՄ հարաբերությունների հետագա առաջընթացը կամ վատացումը ազդելու է «սառած հակամարտությունների» վրա, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան հակամարտությունը»,-ընդգծել է փորձագետը: Նրա կարծիքով` մինչդեռռ հակամարտության հաջող հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակում է ասոցացման մասին համաձայնագրի նոր պայմանագրերի  վերաբերյալ բանակցային գործընթացի մի մասը կազմել, կասկած է հարուցում այն հարցը, արդյոք ԵՄ-ն կկարողանա ցուցաբերել այնպիսի մոտեցում, որն առավել համաձայնեցված ու ընդունելի կլինի, քան ներկայիս ջանքերը:

Ի վերջո, Վալցենբախի կարծիքով` European External Action Service – EEAS-ի ձեռքում եղած գործիքները սահմանափակ են, եւ ԵՄ` «ավելի շատ, ավելի շատի համար» կարգախոսը ավելի ուժեղ տնտեսական ու քաղաքական պայմանավորվածության առավել համոզիչ փոխարինող չէ: Սակայն դա չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ նախկին ջանքերն ու ներգրավվածությունը չի իրականացվել ճիշտ ուղղությամբ: «Ընդհանուր առմամբ, ԵՄ իմիջը, որպես «մեղմ ուժի», կոնկրետ գործողությունները` երկու կողմերի քաղաքացիական հասարակության ներգրավվածության առումով, եւ ԵՄ հատուկ ներկայացուցչի ավելացած դերը երկարաժամկետ հեռանկարներում կարող են վստահություն ստեղծել, ինչպես նաեւ անհրաժեշտ փորձ, որպեսզի ԵՄ-ն դառնա ազնիվ ու անկանխակալ միջնորդ, որի կարիքն ու Հարավային Կովկասը»,-նկատել է քաղաքագետը` ընդգծելով, որ այնուամենայնիվ, ձեւականորեն, ամբողջ պատասխանատվությունը դեռեւս կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Վալցենբախի խոսքով` ԼՂՀ դեպքում բանակցող կողմերը ինչ տեսակի հատուկ որոշում էլ կայացնեն, այն ազդեցություն է ունենալու այլ «սառեցված հակամարտությունների վրա», սակայն Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու Մերձդնեստրի հակամարտությունների լուծման վերաբերյալ կոմբինացված մոտեցում չափազանց բարդ խնդիր է ԵՄ ներկայիս դիվանագիտության համար: «Այս համատեքստում, ամենայն հավանականությամբ, շատ բաներ պետք է սպասել Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարություններից: Համենայն դեպս, նախագահական մակարդակում հանդիպումները զգալի առաջընթաց կհամարվեին, չնայած որ դա մասամբ արտացոլում է հարաբերական կայունության այն մակարդակը, որը ունեն երկու երկրների առաջնորդները իրենց քաղաքական համակարգերում»,-կարծիք է հայտնել փորձագետը: Ինչպես նա է ընդգծել, չնայած որ չկան հավաստի փաստեր այն առնչությամբ, որ պարբերական բախումները ու ուժի ցուցադրությունները կարող են հանգեցնել «թեժ հակամարտության», հակամարտության իրական հանգուցալուծումը բավականին հեռու է թվում: Ինչպես արեւմտյան փորձագետն է կարծում, ներկայիս վիճակում բանակցային թիմերը ու դիվանագետները կարող են չունենալ մեծ ընտրություն, սակայն նրանք նոր հնարավորություններեն որոնում, որոնք կարող են ծագել Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերությունների էական փոփոխությունների հետ միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ