News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում առաջին անգամ նախագահական պալատում կազմակերպվող «Նախագահի մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ» միջոցառմանը հրավիրվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ քաղաքապետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական պալատում դեկտեմբերի 24-ին տեղի ունենալիք «Նախագահի մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ» միջոցառմանը հրավիրել է նաեւ Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին։

Նշենք, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Դիարբեքիր մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

2013-ի սեպտեմբերին, Դեմիրբաշը քրդերի անունից ներողություն էր խնդրել հայերի եւ ասորիներին ջարդի ու տեղահանության համար: Ներողությունը հնչել էր Թուրքիայում զանգվածային սպանություններին զոհ գնացածների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությանը: «Մենք կշարունակենք մեր պայքարը, որպեսզի հասնենք փոխհատուցման»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ