News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում բուսայուղի արտադրության ընդլայնումը կստեղծի լրացուցիչ 30 աշխատատեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ռեյփսիդ» ԲԲԸ ներկայացուցիչ Մհեր Ասրյանը:

ԼՂՀ Մարտունիի շրջանի Տաղավարդ գյուղում գործող գործարանում տեղադրվելու է բուսայուղի ռաֆինացիայի ու դեզոդորացիայի սարքավորում: 2014-ին նորաստեղծ աշխատատեղերում ամսական 70 հազար դրամ կվճարեն, իսկ 2016-ին` 80 հազար: Արտադրությունում հիմնականում աշխատելու են Տաղավարդ ու Սարգիսաշեն գյուղերի բնակիչները: Գործարանի վերազինման համար ներդրվել է 657 մլն դրամ:

Ներկայումս գործարանի արտադրության համար ցանվել է արեւածաղիկ, սոյա, կանճրակ, հաղորդել է Ասրյանը:

Նկատենք, որ արեւածաղիկն ու կանճրակը, որպես յուղատուներ, Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության համար նոր մշակաբույսեր են: Կանճրակը խորհրդային ժամանակներում ցանում էին միայն սիլոսավորման համար, իսկ սոյա առաջին անգամ ցանել են 2012-ին` 32,5 հա վրա: 2013-ին ցանքատարածքների մակերեսը կազմել է 21 հա:

Ընկերությունն առայժմ դադարեցրել է պատրաստի ձեթի վաճառքը, այն պահեստներում է` ռաֆինավորման նպատակով: «Մինչ այդ մենք այն վաճառում էինք Երեւանում` սուպերմարկետներից մեկի ցանցերում: Երբ ռաֆինավորման ցիկլը սահմանենք, կվերսկսենք վաճառքը»,-պարզաբանել է Ասրյանը:

Ընկերությունն առայժմ չի կողմնորոշվել արտադրության ծավալների հարցում: «Օրական կարող ենք մշակել 40-50 տոննա հումք` արտադրելով մոտ 15 տոննա ձեթ: Ամեն ինչ կախված է լինելու շուկայից»,-եզրափակել է Ասրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ