News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը 2014թ. ավելի ակտիվ կխթանի օտարերկրյա ներդրումները, NEWS.am-ի թղթակցին ասել է Պալատի ներդրումային քաղաքականության հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:

«Մենք նպատակ ենք հետապնդում աջակցել Հայաստանում ինչպես տեղացի, այնպես  էլ արտասահմանցի ներդրողներին: Գործարարներին օգնելու համար մենք ներգրավում ենք եւ իրավաբանների, եւ ֆինանսիստների եւ մամուլը», - նշել է Աղաբեկյանը:

Ներկայումս Հայաստանում ներդրումների որոնմամբ եւ հայկական արտահանումը խթանելով զբաղվում է «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ն, սակայն, ըստ Աղաբեկյանի, աշխատանքի ճիշտ բաշխման դեպքում այն կբավականացնի բոլորին:

Պալատի ղեկավարմամբ իրականացվող ներդրումային նախանշված ծրագրերից է սննդի արդյունաբերության ոլորտում իտալական ընկերությունների 6 մլն եվրո արժողությամբ ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ