News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հովվաշների քառյակը ոչ միայն մարդու ընկներներն են, այլեւ ԱԻՆ-ի աշխատակիցներ: NEWS.am-ի թղթակիցը եղել է Հետախուզական կինոլոգիական ստորաբաժանումում եւ ծանոթացել դրա աշխատանքին:

Ինչպես պատմել է Փրկարար ծառայության աշխատակից, կինոլոգ Հայկ Մնացականյանը, ներկայումս ծառայում է չորս հովվաշներ, հինգերորդը՝ Չիբոն, դեռեւս շնիկ է: «Դա նվեր է: Մենք մասնակցել ենք ցուցահանդես-մրցույթի եւ մեզ նվիրել են իսպանական մաստիֆ: Նվերը մեզ համար շատ թանկ է»,-պարզաբանել է Մնացականյանը:

Այս կամ այն պատճառներով աշխատանքների մասնակցելու համար «անպետք» ճանաչված կենդանիներին ապահով ձեռքերի են փոխանցում:

Ծառայող շներից ամենատարեցը՝ Ջեկը, երկու տարեկան է, Չակին՝ նրանից երկու ամսով փոքր: Մյուսները երկուական տարեկան են: Շներին վարժեցնում են ստորաբաժանման աշխատակիցները, նրանք վարժեցվում են որոնելու ողջ մնացած մարդկանց, ինչպես նաեւ զոհվածներին: «Մենք մասնակցել ենք Ոստիկանության դասընթացներին: Մեր ծառայությունը նոր է եւ մենք փորձի կարիք ունեինք»,-ընդգծել է կինոլոգը: Ծառայությունում աշխատում է յոթ մարդ՝ պետը, տեղակալն ու հինգ կինոլոգներ:

Փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ Լիլիթ Ղազարյանը նշել է, որ կենդանիներին կերակրում են պրոֆեսիոնալ մասնագիտական կերով: Սակայն թե կոնկրետ ինչ կերով, նա հրաժարվել է պատասխանել, որպեսզի դա չհնչի որպես գովազդ:

Նման ծառայողական շների արժեքը բավականին բարձր է: «Մի անգամ այդ հարցը տվել են նաեւ Շոյգուին, ով պատասխանել է, որ իրենց լաբրադորն ունի մոտավորապես նույն արժեքը, ինչ ջիպը: Սակայն մեր շունը մեզ համար անգին է»,-ընդգծել է Ղազարյանը:

«Գործընկերների հետ կապի մեջ ենք միջազգային վարժանքների ընթացքում: Ջեկը եղել է Վրաստանում, եղել է Արմավիրում ՀԱՊԿ վարժանքների ժամանակ: Կապերը միշտ հետաքրքիր են, դա փորձի փոխանակում է»,-կարծում է Հայկ Մնացականյանը:

Ստորաբաժանման աշխատակիցները համոզված են, որ դաստիարակման գործընթացը փոխադարձ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ