News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկման հիմնական թեման ԱԺ առաջիկա լիագումար նիստում «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի եւ բյուջետային փաթեթի մեջ ներառված օրինագծերի՝ նախորդ նիստում ընդմիջված քննարկումները շարունակելու հարցն էր։

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ արդեն ստացվել է սահմանված ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացված պատգամավորական լրացուցիչ առաջարկությունների պատասխանների ամփոփաթերթիկը։ 

Խորհրդակցությանը ճշտվեցին լիագումար նիստում բյուջետային փաթեթի, ինչպես նաեւ նիստի օրակարգի մեջ ներառելու համար երաշխավորվող այլ հարցերի քննարկման ընթացակարգերը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, հիմք ընդունելով բյուջետային քննարկումների ժամանակացույցով սահմանված ժամկետը,  ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ