News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյա Դուարտե Մոնտեյրոն 2014թ.-ին հայ ժողովրդին առաջին հերթին ցանկանում է առողջություն, խաղաղություն, բարգավաճում եւ, իհարկե, սեր:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դիվանագետը պատմել է, թե ինչպես էր մանկության տարիներին նշում ամանորը, անպայման մտերիմների հետ սեղանի շուրջ եւ, իհարկե, նվերներով: «Մայրս բողոքական էր եւ Սուրբ Ծննդյանը ավանդական կերպով  էր նախապատրաստվում՝  մեծ սեղան ու նվերներ: Մայրս ուտեստներ էր պատրաստում հավից, պաստայից եւ կարտոֆիլից: Ընթրիքից հետո մայրս եկեղեցի էր գնում: Ես նույնպես գնում էի, երբ փոքր էի: Եւ, իհարկե, ինչ Սուրբ Ծնունդ՝ առանց նվերների: Հիշում եմ, մեր փոքրիկ քաղաքում մի ընտանիք շատ նվերներ էր գնում եւ հրավիրում էր նրանց, ովքեր չէին կարող գնել իրենց երեխանրի համար: Մայրս միշտ պատրաստում էր հասարակ ուտեստ, որին երեխա ժամանակ մենք սպասում էինք. պորտուգալերեն կոչվում էր ռաբանադա՝  քաղցր չորահաց դարչինով: Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է, մենք հաճախ գնում էին տատիկիս մոտ, որտեղ հավաքվում էին զարմիկներն ու զարմուհիները»,-պատմում էր նա:

Դիվանագետի խոսքով՝ բրազիլիացիներն ունեն իրենց Ձմեռ Պապը՝ Պապա Նոել: Քաղաքներում շատերը Պապա Նոելի նման են հագնվում ու մարդկանց շնորհավորում ռեստորաններում, բարերում, նստում են մեծ սուպերմարկետներով եւ սպասում երեխաներին:

Ինչ վերաբերում է Նոր Տարուն, ապա Բրազիլիայում նշում են Ռեւեյոնը, որը նշում են կարնավալի հետ մեկտեղ: Շատ քաղաքներում մարդիկ նախքան կեսգիշերը հավաքվում են լողափներում: Բնականաբար, ամենամեծ տոնախմբությունը Ռիո-դե Ժանեյրոյում է՝ Կոպակաբանա լողափին: Կեսգիշերին բոլորը ծովերի աստվածուհի Իեմանժիի համար ծով են նետում ծաղիկներ եւ ուտելիք: Համարվում է, որ այդ դեպքում աստվածուհին նոր տարում կպաշտպանի ձեզ: Կեսգիշերից հետո շատերը գնում են ակումբներ, որտեղ պարում են կարնավալային երաժշտության ներքո:

«Ցանկանում եմ, որպեսզի հայերը խաղաղ ապրեն: Ցանկանում եմ սեր ընտանիքի, մտերիմների եւ մարդկանց հանդեպ, ովքեր պարզապես ձեր կողքին են, հատկապես, երբ կարելի է հանդուրժողական լինել նրանց նկատմամբ, ովքեր ավելի քիչ ունեն, քան մենք: Եւ, իհարկե, Հայաստանին եւ նրա ժողովրդին ցանկանում եմ բարգավաճում»,- նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ