News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երկտեղանի ավտոմեքենան, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է  «Լեգո»-ի մասերից, փորձարկվել է ավստրալիական Մելբուրն քաղաքում: Հաղորդում են, որ մեքենան հավաքելու համար պահանջվել է սեւ եւ դեղին լեգոյի  մոտ կես միլիոն մասնիկ:

Նման մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է շուկայագետ Սթիվ Սամմարտինոյի մոտ: Իսկ մեքենան հավաքել է Ռումինացի ուսանող Ռաուլ Օյադան, ով մշակել է դիզայինը, նախագծել շարժիչը ու ի վերջո հավաքել է մեքենան: Հատկանշական է, որ մեքենան կարող է ընթանալ սեղմված օդի պայմաններում, ընդ որում մխոցային շարժիչը նույնպես «Լեգոյից» է հավաքված: Միայն կասեցման հենակներն ու անիվներն են, որ «Լեգոյի» մասնիկներից չեն, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով ABC News-ին:

Ընդ որում, Սամարտինոն խոստովանել է, որ կոնստրուկտորներից հավաքված մեքենան ամենեւին էլ հարմարավետ չէ:

Չի հաղորդվում, թե ինչ արագություն է զարգացնում մեքենան, եւ ինչպես են հեղինակները հետագայում պատրաստվում վարվել դրա հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ