News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն ուժերը, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովում, կարող են նոր նախագահ եւ քարտուղար ընտրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ վկայակոչելով ԱԺ կանոնակարգը, համաձայն որի հաշվիչ հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Նրա խոսքով, ոչ կոալիցիոն ուժերը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել: «Քանի որ մենք վստահ ենք, եւ մեր վստահությունը հիմնված է Սահմանադրության, ԱԺ Կանոնակարգի վրա, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոս վաճառքի համաձայնագրի քվեարկությունն ու դրան հաջորդած ձայների ձեռքով քվեարկությունն ընթացել են օրենքի խախտմամբ, իսկ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը յուրացրել է ողջ հանձնաժողովի գործառույթը, վաղը հանձնաժողովի չորս անդամները արտահերթ նիստ կգումարեն»,- ասել է նաիրա Զոհրաբյանը: Այդ մասին սահմանված կարգով ծանուցվել են նաեւ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: «Եթե նրանք չներկայանան նիստին, հանձնաժողովը լիազորված է քննարկել խնդիրն ու որոշում կայացնել: Կարծում եմ՝ հանձնաժողովը հենց այդպես էլ կվարվի»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ