News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենան տոնական միջոցառումներ:

Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին, ժամը 20:00-ին կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա այս տարվա վերջին համերգը: «Զանգակներ» խումբը (գեղ. ղեկավար՝ Շահե Քեշիշյան) կներկայացնի յուրօրինակ տոնական համերգային ծրագիր՝ «Սուրբ Ծննդյան զանգեր» խորագրի ներքո: Կհնչեն Կոմիտասի, Յոհան Պախելբելի, Յոհան Բրամսի, Ալեքսանդր Սկրյաբինի, Պյոտր Չայկովսկիի ստեղծագործությունները՝ հագեցած Սուրբ Ծննդի եւ Ամանորի շնչով, ինչպես նաեւ Աստոր Պիացոլայի, Չիկ Կորեայի, Բիթլզի, Ռոբերտ Ամիրխանյանի գլուխգործոցները:

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում կկազմակերպվի ավանդական ստեղծագործական ծրագիր Ձմեռ Պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ, ովքեր կօգնեն երեխաներին ստեղծել Ամանորի զարդարանքներ:

Բաժանվելով տարիքային խմբերի՝ երեխաները կստեղծեն ամանորի դիմակներ եւ բացիկներ, իսկ ծրագրի վերջում նրանց աշխատանքներով կզարդարվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Այցելուների կենտրոնում տեղադրված տոնածառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ