News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերան:

Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա իր համար և լուծել է այդ խնդիրը, սակայն իր հարազատ եղբայրը հաճախ դրա հետ համաձայն չէ: Այսպես ստացվում է, որ միևնույն ծնողների երեխաներից մեկը համարում է իրեն մահմեդական (իսկ Ադրբեջանում դա էթնոնիմ է), մյուսը` ադրբեջանցի, երրորդը` թուրք-ազերի, իսկ չորրորդը՝ պարզապես ազերի կամ պարզապես թուրք:

Ֆիլմում տեղ է գտել նաև Վանգայի կանխագուշակումը Ադրբեջանի փլուզման մասին: 1993 թվականին նա ասլե է, որ այդ պետությանը մնացել է ընդհամենը 30 տարվա կյանք: Այն ժամանակվա ադրբեջանական ընդդիմադիր մամուլում տեղ գտնելուց հետո կանխագուշակության մասին հրամայվեց մոռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ