News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2014-ից սկսած` Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կոմերցիոն գովազդներ չեն լինելու: Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության` դեկտեմբերի 26-ին կայացած նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, պետք է, նախ եւ առաջ, բավարարի բնակչության ինֆորմացիոն պահանջմունքները ու եթերային ժամանակը գովազդի վրա չծախսի:

Արգելքը չի վերաբերում միայն սոցիալական գովազդին, ինչպես նաեւ մշակութային ու սպորտային ծրագրերի ցուցադրման հովանավորներին, սակայն մեկ ցուցադրության ընթացքում մեկ հովանավորից ոչ ավելին: Ցանկացած գովազդ չպետք է գերազանցի 90 վայրկյանը:

Սահմանափակումները չեն տարածվում արբանյակային հեռարձակումների, ինչպես նաեւ օտարերկրյա գովազդի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ