News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԼՂ ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ կապերը ծայրահեղ անհրաժեշտ են՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ երկրորդ նախագահ, ներկայումս Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան  Արկադի Ղուկասյանը:

«Ըստ իս՝ կարգավորման նպատակը պարզապես թշնամանքից հրաժարվելը չէ, այլ ժողովուրդների միջեւ պատմական հաշտեցման հասնելը, որը կվերստեղծի բարի դրացիության ավանդույթները եւ հետագայում հակամարտության համար նախադրյալներ չի թողնի; Հասարակությունների միջեւ կապերը կարող էին այդ ուղու սկիզբ հանդիսանալ»,-ընդգծել է ԼՂՀ նախկին նախագահը:

Միեւնույն ժամանակ, Արկադի Ղուկասյանը ցավով է փաստել, որ Ադրբեջանի իշխնաությունները շարունակում են իրենց հասարկության մեջ սերմանել ատելության մթնոլորտ ու խոչընդոտում են ցանկացած նախաձեռնություն՝ բոլոր մակարդակներում ղարաբաղյան կողմի հետ երկխոսություն հարթելու: «Իսկ դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»,-եզրափակել է Ղուկասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ