News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:

Նա նշեց, որ Շանթի վիճակը նյարդային էր: Դատական նիստի ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ նշել, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանողին դատում են Հայաստանի Հանրապետության անունից, ինչը ողբերգությունն է հայ ժողովրդի:

Նա շեշտել է, որ միշտ էլ Հայաստանի հայրենասերներին հայ չեկիստները դատել են ռուս-թուրքական համաձայնության արդյունքում եւ նրանց պահանջով, եւ դա կոչվում է Լենին-Քեմալ համաձայնագիր:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ