News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2002-ից 2011 թվականների ընթացքում Կառավարության կոռուպցիայի, հարկերից խուսափելու եւ այլ ապօրինի ֆինանսական օպերացիաների հետեւանքով Հայաստանից անօրինական կերպով դուրս է հանվել 6,2 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է «Global Financial Integrity» կազմակերպության զեկույցում, գրում է «Asbarez»-ը:

Այս գումարը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է Հայաստանի արտաքին պարտքը: Զեկույցում եզրակացություն է արվում, որ զարգացող երկրները ֆինանսական արտահոսքերի հետեւանքով կորցրել են 6 մլրդ դոլար, իսկ Հայաստանում գրանցվել է այդ ցուցանիշի աճ սկսած 2007թ.-ից, երբ արտահոսքի տատանումը 1 մլդր դոլար էր:

Ցուցակում Հայաստանը 71-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը 44-րդ տեղում՝ 17 մլրդ դոլարի չափով անօրինական արտահոսքի ցուցանիշով: Ցուցակը գլխավորում են Ռուսաստանն ու Չինասըանը: Վրաստանը 4,5 մլրդ դոլարի չափով 78-րդ հորիզոնականում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ