News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող եւս 19 ընտանիքների ներկայացուցիչների  1, 2 եւ 3 սենյականոց բնակարանների բանալիներ է հանձնել Երեւանի քաղաքապետարանում  կայացած ընդունելության  ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Շնորհավորելով ներկաներին  երկար տարիներ սպասված բնակարանամուտի, ինչպես նաեւ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, քաղաքապետը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը շարունակելու է անել հնարավորը` երեւանցիների առջեւ ծառացած, այդ թվում նաեւ 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ վթարային բնակարաններում երկար տարիներ ապրելուց հետո, տարեմուտի նախաշեմին, իսկապես երկար սպասված նոր բնակարաններով իրենց ապահովելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ