News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ:

Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսեւորում:

Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր Նոր տարվա եւ Քրիստոսի Սուրբ ծննդյան լուսավոր տոնի նախաշեմին կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին եւ հույս ունենք, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ