News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Financial Times հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել, որում լուրջ կասկածի տակ է դրել Ադրբեջանի՝ Եվրոպայի համար գազի այլընտրանքային աղբյուր դառնալու հնարավորությունը:

Եվրամիությունը տասը տարվա ընթացքում կասպիական ագզը Եվրոպա տեղափոխելու աբսուրդային պլան է գծել: Եւ այդ ամենը նրա համար, որ նվազեցնի ռուսական գազից կախվածությունը, ասվում է հոդվածում: Թերթը գրում է, որ եվրոպական այդ հավակնությունների իրականացման վրա ծախսվել է 45 մլրդ դոլար: Այսկերպ, TAP եւ TANAP գազատարներով Եվրոպան տարեկան կստանա 10 մլրդ խմ գազ: Բայց ադրբեջանական գազն ի զորու է ծածկել Եվրոպայի պահանջմունքների միայն երկու տոկոսը: Զարմանալի չէ, որ շատերն են կատակում, թե ադրբեջանական գազը բավարար է միայն լավ խորոված անելու համար:

«Բայց այդ նախագծի շատ կողմնակիցներ պնդում են, թե հետագայում ծավալներն աճելու են, իսկ դրանով կնվազեցվի ռուսական գազից կախվածությունը: Օրինակ, Բուլղարիան տարեկան գնելու է մեկ մլն խմ ադրբեջանական գազ: Իսկ ապագայում ադրբեջանական գազը կառաքվի Ալբանիա, Չերնոգորիա, Բոսնիա եւ Հերցեգովինա ու Խորվաթի»,- ասվում է հոդվածում: Ու չնայած այդ ամենին, շատ հոռետեսներ կան, որոնք հարց են տալիս՝ արդյոք պե՞տք է ադրբեջանական գազը Եվրոպային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ