News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատախազությունը ստուգում է սկսել հայտնի Vodafone բջջային օպերատորի տեղի մասնաճյուղում, որի պատճառը գովազդային հոլովակն ՝ Աբլա Ֆահիթա անունով տիկնիկի մասնակցությամբ: Եգիպտական ֆեմիդայի ներկայացուցիչները կասկածել են, որ գովազդը Եգիպտոսի տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու կոդավորված տեղեկատվություն է պարունակում:

Հոլովակում տիկնիկը հեռախոսով փորձում է պարզել, թե ինչպես վերաակտիվացնել իր մահացած ամուսնու SIM քարտը: Associated Press-ին տված հարցազրույցում Vodafone-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ իրենց նպատակը եղել է բջջային հեռախոսի տերերին ցույց տալ, թե ինչպես կարելի է կրկին օգտագործել հին քարտը:

Սակայն եգիպտացի բլոգերներից մեկը, որն իրեն անվանում է «Սարդ», ընկերությանը կասկածել է ահաբեկչության կոչեր անելու մեջ: 2011-ից ինտերնետ ակտիվիստը պարբերաբար հայտնվում է եգիպտական հեռուստատեսության էկրաններին, որտեղ «բացահայտում է» համաշխարհային քաղաքականության գաղտնիքները:
Օրինակ հաղորդումներից մեկի ժամանակ նա նշել է, որ «Մահմեդական եղբայրների» գործունեության հետեւում իրականում կանգնած է ԱՄՆ-ը, հաղորդում է Russia Today-ը:

Գովազդում տիկնիկի խոսքի մեջ բլոգերին կասկածելի են թվացել «առեւտրային կենտրոնում անվտանգության աշխատակիցների», «ոստիկանական շների» մասին արտահայտությունները, ինչպես նաեւ կակտուսը, որը ներկայանում է որպես տոնածառ: Բլոգերը եզրակացրել է, որ պայթյունն, իբր, նախատեսվում է կազմակերպել Սուբ Ծննդյան տոներից հետո, հավանական է, առեւտրային կենտրոններից մեկում:

«Սարդ» բլոգերը բազմաթիվ կողմնակիցներ է հավաքել տարբեր սոցիալական ցանցերում: Մասնավորապես, Facebook-ում «Մահմեդական եղբայրների» հակառակորդների կողմից ստեղծված էջում գրանցվել է 600 հազար մարդ, որոնք կոչ են անում կալանավորել գովազդային հոլովակի հեղինակներին՝ «անհասկանալի կոդեր ու խորհրդանշաններ օգտագործելու համար»:

Իհարկե, բլոգերի հակառակորդները եւս մեծ թիվ են կազմում, որոնք ծիծաղում են երկրի գլխաբվոր դատախազության որոշման վրա՝ հետաքննություն սկսելու վերաբերյալ: Նրանք համացանցում ծաղրի են ենթարկում իշխանությունների այդ որոշումը՝ տեղադրելով կալանավորված տիկնիկների նկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ