News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիայի կառավարական բանակը երկրում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացրել է եւս երկու ադրբեջանցի վարձկանների, որոնք կռվում են այսպես կոչված սիրիական զինված ընդդիմության կողմում:

Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով իսլամիստների կայքերը,  հայտնում է, որ ոչնչացվել են Նամիգ Ասկերովը, որը կռվում էր ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ջեբհաթ ան Նուսրիի» շարքերում, եւ Սոլթան մականունով Ազերի Սեյֆուլահը: Կայքերը նաեւ տարածել են ադրբեջանցի վարձկանների լուսանկարները:

Սիրիայի կառավարական բանակի դեմ մարտերում ահաբեկիչների բազմաթիվ խմբավորումների կազմում կան ադրբեջանցի վարձկաններ: Նրանցից տասնյակները ոչնչացվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ