News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները ծրագրում են նախագիծ իրականացնել, որպեսզի գիտականորեն ապացուցեն, թե երկիրը գինու հայրենիքն է:

«Նախագիծը կրում է գիտական բնույթ եւ նպատակ ունի գիտական հիմքերի վրա պարզել եւ նույնականացնել վրացական խաղողի որթի ծագման աղբյուրները, որպեսզի գինու հայրենիքի մասին վեճերը փաստարկված լինեն, եւ համապատասխան ապացույցները դրվեն սեղանին»,- ասել է Վրաստանի գյուղնախարարության գինու վարչության պետ Լեւան Դավիթաշվիլին:

Նրա խոսքով, ծրագրին մասնակցելու են առաջատար գիտնականներ, գենետիկներ, հետազոտողներ, հնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:

«Մենք վստահ ենք, որ Վրաստանը գինու հայրենիքն է, բայց դա պետք է գիտականորեն ապացուցել»,- ասել է Դավիթաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ