News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատոն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան պետություն ճանաչելու վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել:

AJR 32 բանաձեւում հիշեցվում է մարդկանց ինքնորոշման եւ ժողովրդավար անկախության իրավունքի մասին, հայտնում է Հայ դատի ամերիկյան գրասենյակը:

Քալիֆորնիայի Ասամբլեայի անդամը օրենսդրական նախաձեռնությունների հարցերում սերտորեն համագործակցում է Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի առաջին հեղինակներից մեկն էր: Մայք Գատոն նաեւ մասնակցում է կարիքավոր հայերի համար միջոցների հավաքման գործընթացներին:

«Համայնքը միասնական է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն աջակցելու հարցում»,- հայտարարել է Գատոն:

«Առավել ուրախ եմ բանաձեւը ներկայացնել այն օրը, երբ ողջ աշխարհի հայությունը ընտանիքի եւ մտերիմների հետ նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը»,- նշել է նա:

Այն դեպքում, եթե Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատներն ընդունեն բանաձեւը, AJR 32-ի պատճենը կփոխանցեն ԱՄՆ նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի քարտուղարին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի քարտուղարին եւ Կոնգրեսում Քալիոֆորնիայի յուղաքանչյուր ներկայացուցչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ