News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի որոշ օդանավակայաններում արգելել են բոլոր տեսակի հեղուկներն  օդանավ անցկացնելը, ներառյալ անձնական հիգիենայի միջոցներն ու դեղերը:

Այսպես, Մոսկվայի «Շերեմետեւո» եւ «Վնուկովո» օդանավակայաններում մինչեւ  2014թ.  մարտի 21-ը օդանավում կարգելվեն բոլորտեսակի հեղուկները՝ ներառյալ անձնական հիգիենայի միջոցները, մանկական կերերը, աերոզոլները եւ ցանկացած տարաներով քսուքները, ներկերն ու սոսինձները:

Դեղամիջոցները թույլատրվում են միայն այն դեպքում, եթե ուղեւորն ունի բժշկական տեղեկանք, որն ապացուցում է թռիչքի ժամանակ դեղամիջոցի ընդունման անհրաժեշտությունը, հայտնում է lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ արգելքը կապված է Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացման հետ:

Միաժամանակ, «Դոմոդեդովոյից» եւ պետերբուրգյան «Պուլկովոյից» հայտնել են, որ այնտեղ հին կանոննորն են գործում, այսինքն՝ թույլատրվում է օդանավ տանել հեղուկներ՝ 100 միլիլիտրից ոչ ավելի տարողունակությամբ տարաներով:

Ընդ որում՝ սահմանափակումները մանկական սննդի ու դեղամիջոցների վրա չեն տարածվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ