News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տոնական օրերը «Շտապօգնության» համար բուռն աշխատանքային են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ շատ լարված է եղել իրենց աշխատանքը, շատ կանչեր են ունեցել, որոնց մեջ չեն եղել թունավորման դեպքեր:

«Մեր ընթացիկ կանչերն են եղել»,- ասաց «Շտապօգնության» տնօրենը: Թագուհի Ստեփանյանը չցանկացավ հրապարակել տոնական մեկ շաբաթվա կանչերի թիվը՝ հավելելով, որ վաղը լրագրողների հետ հանդիպում ունի, որի ժամանակ էլ դրանք կհայտնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-ը, «Շտապօգնությունը» Երեւանում սպասարկել է 770 կանչ, ինչը նախորդ տարվա համեմատ, ավելի քան 100-ով շատ է եղել։ 770 կանչերից 140-ի դեպքում հոսպիտալացրել են։ Իսկ հունվարի 1-ից մինչեւ հունվարի 2-ի առավոտյան ժամը 9:00-ին, սպասարկել է 809 կանչ, որից 136-ի դեպքում մարդկանց հոսպիտալացրել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ