News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բեռլինում բացվել է շների ու կատուների համար առաջին ռեստորանը:

Ընտանի կենդանիների համար Գերմանիայում առաջին ռեստորանը՝ Pets Deli-ն, բացվել է Գրյունվալդեում, որը գերմանական մայրաքաղաքի շրջաններից մեկն է:

Ինչպես հաղորդում է www.goodnewsanimal.ru-ն, շների ու կատուների համար ռեստորանի ճաշացանկը կարող է մրցել ամենաթանկ ռեստորանների հետ: Ընտանի կենդանիներին կմատուցեն Pets Deli կեքսերով, բազմաթիվ տարբեր ուտեստներ տավարի, խոզի, հավի եւ նույնիսկ կենգուրուի մսից: Ամենը համեմված է բանջարեղենով ու հատապտուղներով: Կա նաեւ բրինձ, կարտոֆիլ եւ մակարոնեղեն: Ճաշացանկը կազմել են անվանի դիետոլոգներ: Քանի դեռ շներն ու կատուները սնվում են, տերերը կարող են սուրճ ըմպել: Մթերքները բարձր որակի են եւ պիտանի են մարդկանց օգտագործման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ