News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքը հունվարի 6-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագին։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքն այցելել է Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայերենով շնորհավորել ներկաներին՝ ասելով. «շնորհավոր Սուրբ Զատիկ»։  Այնուհետ Էրդողան Թոփրաքը մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ իրականացվող պատարագին։

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում անցկացված պատարագին մասնակցել է նաեւ Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդ Իսհակ Հալեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ