News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարողանա Ֆեթհուլահ Գյուլենի հետ պայքարից հաղթող դուրս գալ, մենք գործ կունենանք Թուրքիայի պատմության ընթացքում երկրորդ Աթաթուրքի հետ կամ այնպիսի գործիչ հետ, որի ազդեցությունը երկրում կտարածվի բոլոր բնագավառներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները Թուրքիայում պետք է դիտարկել Էրդողանի կողմից անցկացվող բազմավեկտոր պայքարի քաղաքականության ենթատեքստում: «Առաթին հերթին, Էրդողանի թիրախում զինվորականներն էին, որոնց հետ երկարատեւ բախումը կարելի է համարել ավարտված վարչապետի հաղթանակով: Այժմ արդեն բախումը Էրդողանի եը Ֆեթհուլահ Գյուլենի ճամբարների միջեւ է, վերջինս մեծ հեղինակություն  է վայելում Թուրքիայի տարբեր բնագավառներում»,- նշել է Ռուբեն ելքոնյանը: Բարձրաստիճան ոստիկանների աշխատանքից ազատումը, ընդգծել է նա, պետք է դիտարկել «ներքին մաքրումների» եւ ուժերի վերադասավորման տեսակետից, ու քանի որ հարվածը ներսից էր, սկսելու է ոստիկանությունից: «Նմանատիպ երեւույթներ պետք է ակնկալել նաեւ ընդհանուր պետական համակարգում: Էրդողանը մեծ ազդեցություն ու հեղինակություն է վայելում, որպեսզի պայքարի նոր մարտահրավերների դեմ եւ հասնել որոշակի հաջողությունների: Այս մարտահրավերը յուրահատուկ է, քանի որ որ թշնամիները իր իսկ շրջապատից են: Սա նոր փորձություն է Էրդողանի համար, սակայն կարծում եմ, հաշվի առնելով ռեսուրսները, նա բավական մեծ հնարավորություններ ունի հաջողության հասնելու համար»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում ոստիկանական գործողությունների շրջանակներում ձերբակալվել էին «Աղաօղլու» հոլդինգի տնօրեն Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսնուն՝ Ռեզա Զարրաբին, Ֆաթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրին, «Հալկ» բանկի նախագահ Սուլեյման Արսլանին, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարի, էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի որդիներին: Սա Էրդողանի կառավարությունը հրաժարականների պատճառ հանդիսացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ