News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, իր կատարած հանցանքի համար պատասխանատվության է ենթարկվելու, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչեց այդ արարքի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե որքանո՞վ են իրավաչափ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողությունները, մասնավորապես հարազատների հետ նրա տեսակցությունների արգելքը, գլխավոր դատախազը պատասխանել է. «Շանթ Հարությունյանի գործով քննությունը շարունակվում է, եւ եթե որեւէ մեկը քննիչի կամ դատախազի որեւէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել»:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատ էինարձակել, իսկ 20-ը ձերբակալվել էր՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման:

Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ