News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Թեհրանը բանակցություններ են վարում իրանական նավթը ռուսական ապրանքների դիմաց մատակարարումների վերաբերյալ:

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Ռուսաստանը կստանա օրական մինչեւ 500 հազար բարել նավթ (տարեկան 25 միլիոն տոննա)՝ ռուսական սարքավորումների եւ ապրանքների դիմաց: 

Ներկայումս կողմերը քննարկում են գործարքի մանրամասները, որոնցից կախված կլինի համաձայնագրի  կնքման ամսաթիվը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ԼՈՒԿՕՅԼ-ի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություններից, ընդ որում ԼՈՒԿՕՅԼ-ի աղբյուրը հայտնել է, որ ընկերությունը բանակցությունների հետ կապ չունի: 

Բացի դրանից, ՌԴ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները դեռ օպերատիվ մեկնաբանություն չեն  ներկայացրել:

Ըստ Reuters-ի՝ Իրանը նման պայմանագիր կարող է կնքել նաեւ Չինաստանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ