News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շարունակվող մառախուղի ու ձնառատ եղանակի պատճառով ավիացիոն խումբը չեղյալ է հայտարարել Երեւանի ավիաշոուն (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, խումբը ժամանել է Երեւան՝ Բահրեյն մեկնելու ճանապարհին, որտեղ կմասնակցի ավիասալոնի:

Հայ լրագրողների հետ զրույցում խմբի հրամանատար գնդապետ Անդրեյ Ալեքսեեւը ցավով է փաստել, որ եղանակային պայմանները չեն համապատասխանում մարզումային թռիչք իրականացնելու պայմաններին: Այն հարցին, թե ինչ զգացմունքներով է խումբը Բահրեյն մեկնում, նա ընդգծել է, որ «մենք միշտ մեծ վստահությամբ ենք թռիչքները կատարում: Եթե ինչ-որ մեկը լիաժեքորեն վստահ չէ, ավելի լավ է նման թռիչքը չկատարել»: Խումբը կգիշերի Երեւանում: Հիշեցնենք, որ Բահրեյնի ավիասալոնը կայանալու է հունվարի 16-18: Գնդապետը նշել է, որ խումբը Երեւան կվերադառնա հունվարի քսանին:

«Դուք տեսնում եք այս հիանալի «Սու-27» օդանավերը: Դրանք լավագույններից են իրենց տեխնիկական հնարավորություններով: Աշխարհի լավագույն պիլոտաժային խումբը Երեւանում է: Այն որ մի փոքր հաջողակ չէինք եղանակի պատճառով, դա հայաստանյան ձմռան առանձնահատկությունն է: Լավ կլինի հետագայում հրավիրել խմբին ու շոու կազմակերպել: Այդ հարցի շուրջ պետք է մտածել»,-եզրափակել է Ալեքսանդր Պետրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ