News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ' մասնակցելու հավաք-երթի:

Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով եւ մինչեւ ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ – ը մինչեւ հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,

2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,

3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետեւ հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետեւյալ նախնական երթուղով.

Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին եւ ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

Պայքարի՛ր քո իրավունքների համար եւ կառուցի՛ր իրավական պետություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ