News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն 2013-ի դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործողության հետ կապված հայտարարության մեջ նշել է, թե Անգլիան, Ֆրանսիան եւ մյուսները Թուրքիայի վերջին տարիների հզորացումից անհանգստացել են։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հանդիպելով Թուրքիայի մի խումբ պատգամավորների հետ, անդրադարձել է «մեծ կաշառք» գործողությանը։  Դավութօղլուն հայտարարել է, թե վերջին 11 տարում Թուրքիան հզորանում է, ինչն անհանգստացնում է Անգլիային, Ֆրանսիային եւ որոշ երկրներին։

«Վերջին իրադարձություններում դրսի ուժերի ազդեցությունը կա։ Գյուլենի հատուկ դպրոցների խնդիրն էլ առիթ էր այդ ամենի համար։ Սակայն մենք կհաղթահարենք այս դժվարությունները։

Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չենք հասկանում, թե ում վստահենք։ Սկսել ենք աջ ու ձախ կասկածանքով նայել»,-ասել է Դավութօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ