News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարսելահայերը հունվարի 25-ին բողոքի ցույց կանցկացնեն՝ հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կայանալիք այցի կապակցությամբ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

«Այդ իրադարձությունը թուրքական իսմալապահպանողական վարչակարգի հետ Փարիզի սերտացման մասն է՝ Եվրոպա Թուրքիայի մուտք գործելու բանակցություններում նոր հատոր  բացելուն զուգահեռ: Եվրոպական արժեքներին հավատարիմ բոլոր ֆրանսիացիները, լինեն հայ, թե ոչ,  խնդրում են մեր նախագահին ավելի խիստ դիրքորոշում ունենալ մի երկրի նկատմամբ, որը չի հարգում մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները, բանտարկում է լրագրողներին, տասնամյակներով շարունակում է Հայաստանի արգելափակումը,  անօրինաբար գրավել է հյուսիսային Կիպրոսը եւ շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչին համաձայն՝  մենք մեր դժգոհությունը կհայտնենք մեր շրջանում, ինչպես որ կարվի Փարիզում, Լիոնում եւ այլ քաղաքներում»,– ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր նիստի ժամանակ անդրադարձել էր 2014թ. հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կայանալիք այցին:  «Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը  վճռել է Ֆրանսուա Օլանդի այցի նախօրեին ամբողջ երկրով Եվրոպային Թուրքիայի ինտեգրվելու դեմ բողոքի ցույցեր անցկացնել: Խորհուրդը նաեւ իշխանություններից պահանջում է իրավական միջոցներ տրամադրել՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարելու համար»,– նշվել է խորհրդի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ