News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ զանգվածային ցույցին մասնակցելով՝ ԲՀԿ-ն փորձում է մասնակիորեն ղեկավարել նաեւ ընդդիմադիր դաշտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն փորձում է բաց չթողնել երկրի ներքին սոցիալ-տնտեսական կյանքի ընդդիմադիր ալիքը եւ այդ ֆոնին ցույց տալ, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի իրական ոչ կոալիցիոն քաղաքական ուժը: «Մյուս ընդդիմադիր ուժերը ցանկանում են դա, թե ոչ, ԲՀԿ-ն ներկայումս երկրի ամենախոշոր ընդդիմադիր խմբակցությունն է», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը: Նա հավելել է, որ կան որոշ նրբություններ, որոնցով այդ նույն կուսակցությունը եւ իշխող կուսակցությունը փորձում են առանձնապես չդրսեւորել ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, սակայն այն փաստը, որ վերջինս կառավարության կազմում չէ, սակայն ներկայացված է խորհրդարանում, ինքնին այդ կուսակցությունն ընդդիմադիր է դարձնում:

Այլ հարց է, ըստ քաղաքագետի, որ նրա ընդդիմադիրության աստիճանը մի փոքր տարբերվում է, ասենք, ՀԱԿ-ի ընդդիմության աստիճանից:  «Դա միանգամայն հասկանալի է: Մի քանի տարի առաջ գործածվում էր այսպես կոչված  «կառուցողական» ընդդիմություն եզրը, այժմ ունենք «այլընտրանքային» ընդդիմություն», - նշել է Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի մեջ չմտնող ՀՀ ԱԺ-ի չորս քաղաքական ուժեր հունվարի 10-ին հանդիպում էին ունեցել: Հունվարի 18-ին՝ ժ. 14:00-ին, կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարի քաղաքացիական նախաձեռնությունը ցույց է կազմակերպում: Չորս խմբակցություններին առաջարկել են մասնակցել ցույցին, նրանք համաձայնել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ