News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վթարի հետեւանքով վարորդը՝ 1957 թ. ծնված Գ. Յ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր՝ 1982 թ. ծնված Զ. Կ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ