News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դուբայի ղեկավար շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է, որ ժամանակն է չեղյալ հայտարարել Իրանի պատժամիջոցները, որոնք կապված ե միջուկային ծրագրի հետ, հաղորդում է էմիրաթական Gulf News պարբերականը՝ վկայակոչելով BBC հեռուստաընկերության հարցազրույցը:

«Իրանը մեր հարեւանն է եւ մենք խնդիրներ չենք ուզում: Հանեք պատժամիջոցները ու բոլորը միայն կշահեն դրանից»,-ասել է Մուհամմադ Ալ Մաքթումը:

Շեյխը նաեւ վստահ է, որ իրանական միջուկային ծրագիրը իսկապես խաղաղ նպատակներ է հետապնդում, իսկ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը  իր հետ զրույցում միջուկային ռումբը «անցյալի զենք» է կոչել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արեւմուտքը կվերադարձնի Իրանի փողերը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ