News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից հունվարի 13-ին, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակով, Կենտրոնական կլինիկական հոսպիտալ է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Թե ինչ է եղել զինվորի հետ, նա ոչինչ չնշեց՝  հավելելով, որ քննիչները այցելել են հոսպիտալ, այժմ գնացել են զորամաս: Մերի Սարգսյանը խոստացավ մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ զինվորը զորամասում դաժան ծեծի է ենթարկվել եւ մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր եւ զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ