News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի տվյալների համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝ հավաքելով 68,9 միավոր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Անցյալ տարվա համեմատությամբ, ըստ «Heritage Foundation»-ի հրապարակված տվյալների, Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,5 միավորով՝ ներդրումային, գործարարության եւ դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով:

Հայաստանը, ըստ հիմնադրամի, եվրոպական տարածաշրջանի 43 պետություններից զբաղեցրել է 18-րդ տեղը: Իր հավաքած միավորներով Հայաստանը գերազանցել է աշխարհի, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների տնտեսական ազատության ցուցանիշները:

«Ցուցիչի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26,7 կետով է բարելավել տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանն առաջխաղացում է ապրել 20 տարի առաջ եղած տնտեսական ճնշվածությունից մինչեւ այսօրվա տնտեսապես «չափավոր ազատ» պետության՝ գրանցելով ցուցանիշների բարելավում տնտեսական 10 ազատություններից ութի մեջ, այս թվում՝ «ֆիսկալային ազատություն», «պետական ֆինանսական միջոցների կառավարում», «առեւտրի ազատություն» եւ «ֆինանսական ազատություն» ցուցանիշներում: Տնտեսական ազատության ընդհանուր առաջխաղացման շնորհիվ տնտեսական հիմքի դիվերսիֆիկացումը բարելավել է Հայաստանի տնտեսական դինամիզմն ու նվազեցրել աղքատությունը», - նշված է զեկույցում:

Heritage Foundation հիմնադրամի զեկույցի տվյալների համաձայն Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 30 միավոր, «ազատություն կոռուպցիայից»՝ 26,7 միավոր, «ֆիսկալային ազատությունը»՝ 86,5 միավոր, «պետական ծախսերը»՝ 81,3 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 83,1 միավոր, «աշխատանքի ազատությունը»՝ 78,5 միավոր, «դրամական ազատությունը»՝ 77,0 միավոր, «առեւտրի ազատությունը»՝ 85,5 միավոր, «ներդրումային ազատությունը»՝ 70,0 միավոր, «ֆինանսական ազատությունը»' 70,0 միավոր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ