News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են շոու-բիզնեսի, կինոյի եւ ռադիո ոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում են ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Այս մասին հայտնում է «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող նախաձեռնության անդամները պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչը, որով նախատեսվում է յուրաքանչյուր քաղաքացու ամսական աշխատավարձից 5% պարտադիր հատկացում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ