News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը անցյալ տարվա կեսին հրապարակեց տեղեկությունների «խոշոր եւ միջին կազմակերպությունների ու պետական հաստատությունների հիմնական միջոցների մասին, որոնք ընդգրկվել են վիճակագրական վերահսկողության շրջանակներում» տնտեսության բնագավառների կտրվածքով: Հիշեցնենք, որ հիմնական միջոցները հավասար են հիմնական ֆոնդերին:

Մնացորդային արժեքը բնորոշում է հիմնական միջոցների վիճակը՝ որքան փոքր է առաջինը, այնքան մեծ է երկրորդи ծախսը: Կապիտալ հաստատությունների ծառայությունը կարող է դարից ավել տեւել, իսկ արտդրական սարքավորումներինտ, մեքենաներինը հաշված տարիներ:

Մանրածախ ու մեծածախ առեւտրում մնացորդային արժեքն անցյալ տարի կազմելէ 75 տոկոս: Բնական մենաշնորհային տնտեսություններում՝ էներգիայի եւ բնական գազի մատակարարում, այս թիվը կազմել է 68,9 տոկոս, իսկ ջրամատակարարման դեպքում՝ 49,0 տոկոս:

Պարզ է, որ ամբողջական գազաֆիկացումը նպաստել է հիմնական միջոցների մնացորդային արժեքի աճին, տոժել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցը: Այս բնագավառում առավել թանկ ե բարձրավոլտ ուժային նվազեցուցիչ տրասնֆորմատորները, որոնք  արդեն շահագործման ենթակա չեն:

Հազարամյակի նախօրեին այն ժամանակ մարզային էլեկտրակայաններից մեկի ենթակայության ներքո գործում էր բավական հին բեռնատար մեքենա: Պարզվում էր, որ մեքենան միայն թափքի մի թեւ ունի: Բայց դուրս գրել այն չէին կարող, քանի որ փաստաթղթերում այն նշվում էր նոր ու անխափան: Այսպիսին է դրությւոնը էլեկտրամատակարարման հիմնական միջոցների ոլորտում:

«Հայաստանի ջրմուղ-կոյուղիների տնտեսության համար ազգային ֆինանսական ռազմավարության իրականացում» փաստաթղթում նշվում էր, որ 2004թ.-ին ջրմուղ գծերի 50 տոկոսն ու կոյուղագծերի 45 տոկոսը անհապաղ փոխարինում են պահանջում: Երեւանի համար այդ ցուցնիշները համապատասխանաբար 87 եւ 46 տոկոս էին: Սրանում է կայանում խմելու ջրի մեծ ծավալներով կորստի պատճառը:

Ջրի արտահոսքից բացի կա ավելի կարեւոր խնդիր՝ աղիքային հիվանդությունների տարածումը, որոնք խողովակների աղտոտվածության հետեւանք են: Խնդիրը մեզ մոտ լուծվում է ջրի քլորացման եղանակով: Այս մեթոդն ունի իր լուրջ թերությունները՝ շատ հիվանդություններ պայմանավորված են քլորի օրգանիզմում հայտնվելով:

Այնպես որ քլորացման հետ կապված խնդիրներ չկան: Կան միայն մաշված խողովակների հետ կապված խնդիրներ: Սակայն դրանց փոխարինումը, ինչպես եւ էլեկտրամատակարաման բնագավառում տրանսֆորմատորների փոխարինումը հարյուրավոր միլիոն դոլարներին համարժեք դրամ է պահանջում:

Ստպված չենք հույս դնել ամորտիզացիոն մասհանումների վրա. դրանք, որպես կանոն, ուրիշ նպատակների են ծառայում: Դրանց մեծությունն էլա այնքան բարձր չէ՝ հաշվի առնելով հիմնական միջոցների մեծ ծախսը: Այնպես որ ստավում է փակ շրջան:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ