News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանի կինն ու որդին այսօր` հունվարի 14-ին, այցելել են «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Շանթ Հարությունյանին, որը նրանց միջոցով գրավոր կոչ է փոխանցել իր կողմնակիցներին, որը օրերս կհրապարակվի: Այս մասին NEWS.am-ին ասաց Շահեն Հարությունյանը` նշելով, որ երջանիկ է հորը տեսնելու համար:

«Ճիշտ է` հացադուլից հետո մի քիչ հյուծվել էր, նիհարել էր, բայց որ մեզ տեսավ, ուրախացավ: Տրամադրությունը նորմալ էր: Ինքը նույն համոզմունքներին է մնացել, որ պետք է հեղափոխություն անել»,- ասաց Շահենը:

Շանթ Հարությունյանը ընտանիքին ասել է, որ գոհ է քրեակատարողական հիմնարկի պայմաններից. «Պապան ասաց, որ սկզբում ցուրտ էր, բայց հիմա արդեն շոգ է, այսինքն հիմա ամեն ինչ արդեն լավ է, գանգատներ չունի, հիվանդանոցի անձնակազմից էլ է գոհ»:

Շահենը համոզված է, որ տեսակցությունների արգելքը հանելն արդեն իսկ հաղթանակ է. «Իմ տրամադրությունը շատ-շատ բարձր է: Հիմա մեր պայքարն իր արդյունքը տվեց: Այս տեսակցությունը մեր պայքարի պտուղն ա»: Շահենն ու մայրը մոտ 5 ժամ մնացել են Շանթ Հարությունյանի մոտ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Ոստիկանությունը ձերբակալել էր 20 հոգու, որոնցից 6-ին կալանավորել էին եւ առաջադրել մեղադրանք: Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ