News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի գործով այսօր՝ հունվարի 15-ին կայացած դատական առաջին նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբանը՝ Վաղինակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ ճանապարհին իր մեքենան խափանվել է եւ չի կարողացել տեղ հասնել, այդ պատճառով էլ նիստը հետաձգվել է:

Մեղադրյալ կողմի փաստաբանի չներկայանալու պատճառով հանգուցյալի հարազատները աղմուկ են բարձրացրել, լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լյուքս Ստեփանյանի հայրը անգամ փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով դատարանի շենքից, սակայն ոստիկանները դա կանխել են: Անդրադառնալով հանգուցյալի հոր՝ ինքնասպանության փորձ անելու հանգամանքին, Վաղինակ Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Ես ընդհանրապես ազնիվ չեմ համարում, երբ փորձում են ողբերգությունը շահարկել, այն օգտագործել ինչ-որ բաների հասնելու համար։ Չեմ կարծում, որ նա նպատակ է ունեցել ինքնասպանություն գործելու, ինքնասպանությունը գործողը դա այլ կերպ կաներ եւ այլ վայրում, ոչ թե հանրության ներկայությամբ»։

Հաջորդ դատական նիստը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է հունվարի 28-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Քրեական գործ էր հարուցվել  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանքի տակ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ