News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացած  21-ամյա Հայկ Հովհաննեսի Մակարյանը Երեւանի Նոր Արեշ թաղամասից է:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ծանոթները: 

Նրանք փոխանցեցին, որ,  նախնական տեղեկություններով, Հայկը ներքին օրգանների հետ կապված խնդիր է ունեցել եւ միայն հունվարի 14-ի գիշերն են տեղափոխել Ալաշանի հոսպիտալ  եւ լույս 15-ի գիշերն էլ մահացել է: Դեռեւս հայտնի չէ բժիշկները նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերել են, թե ոչ:

Սակայն ՊՆ-ն քննչական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել մահվան հանգամանքների մասին, քանի որ իրական պատճառները պարզելու համար քննություն է տարվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ