News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիայի ԱԳՆ-ը հրաժարվել է թույլտվություն տալ Սիրիայում քրիստոնյա հոգեւորականների գլուխները կտրած «Ալ-Կաիդայի» հրամանատարներից Էբու Բանաթ մականունը կրող Մագոմեդ Աբդուռահմանովի դեմ գործ հարուցել՝ պնդելով, թե դա Սիրիայի ներքին խնդիրն է։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Քոնիա քաղաքում ոստիկանները փաստաթուղթ են հարցրել կասկածելի թվացող մեկից եւ քանի որ նա անձնագիր չի ունեցել՝ նրան ձերբակալել են, սակայն ստուգումներից հետո նրան որպես սիրիացի գաղթական ազատ են արձակել։ Ոստիկաններից մեկը ճանաչել է հիշյալ անձին՝ պնելով, թե  նրան տեսել է ինտերնետում հայտնված տեսագրություններում, որում նա  քրիստոնյա հոգեւորականների գլուխներ է կտրում Սիրիայում։  Ոստիկանությունը, հասկանալով որ խոսքը Մագոմեդ Աբդուռահմանովի մասին է, գործողություն է իրականացրել եւ նրան բերման ենթարկել, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել է նռնակ, մեծ քանակությամբ փամփուշտ եւ տեսագրությունների մեջ գլուխ կտրելու ժամանակ հագած սեւ զգեստները։

Ձերբակալվելուց հետո Աբու Բանաթը հաստատել է, որ Սիրիայում քրիստոնյա հոգեւորականների եւ մյուս քրիստոնյաների գլուխները հիմնականում կտրում էր ուրբաթ օրերին։

Թուրքական դատախազությունը նրա Աբու Բոթանի դեմ գործ է ցանկացել հարուցել՝ մարդկության դեմ հանցանք կատարելու մեղադրանքով, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ը մերժել է՝ պնելով, թե դա մարդկության դեմ հանցանք չէ, այն Սիրիայի ներքին խնդիրն է։ Սրանից հետո դատախազությանը մնացել է միայն նրա դեմ գործ հարուցել անօրինական զենք պահելու մեղադրանքով։

Այս դեպքի առթիվ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մարդինից ընտրված պատգամավոր Էրոլ Դորան գրավոր հարցադրում է ուղղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հարցադրման մեջ Էրդողանից հարցրել է, թե ինչու թույլ չի տրվել բազմաթիվ անմեղ մարդկանց անմարդկային ձեւով սպանած ահաբեկչի դեմ գործ հարուցել «մարդկության դեմ հանցանք» կատարելու մեղադրանքով։

Զգուշացնենք, որ տեսանյութում առկա են բռնության կադրեր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ