News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսպես ասած Արտագաղթի ուսումնասիրման հանձնաժողովը մինչեւ հունվարի 24-ը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախնական տեղեկություններ արդեն կան եւ դրանք աղետալի են։

ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ով եւս մասնակցել է ուսումնասիրման աշխատանքներին, երեկ մեզ փոխանցեց, որ «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության» արդյունքները, ըստ պայմանագրի, պետք է պատրաստ լինեն հունվարի 24-ին։ Թվեր նա չցանկացավ նշել՝ խորհուրդ տալով սպասել ուսումնասիրության հրապարակմանը։ Մեր տեղեկություններով, հարցվածների 80 եւ ավելի տոկոսը արտագաղթը կապել են սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ պայմանների, աշխատատեղերի բացակայության հետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ