News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Porsche ընկերությունը մտադիր է 2016 թվականին նոր սպորտային սեդան թողարկել, որը, ինչպես նախատեսվում է, կմրցակցի BMW 5-Series-ի, Mercedes-Benz E-Class-ի, ինչպես նաեւ Maserati Ghibli-ի ու Jaguar XF-ի հետ:

Նշվում է, որ նորույթը գերմանական ընկերության մոդելային շարքում տեղ կզբաղեցնի Panamera հեչբեքից մի աստիճան ցածր:

Խոսակցությունների համաձայն՝ նոր մեքենան կստանա Pajun անունը: Այն կմշակվի MSB մոդուլային ֆլատֆորմի վրա: Նորույթի պաշտոնական դեբյուտը նախատեսված է 2016 թվականին:

Նոր սեդանի թողարկումը տարեկան վաճառքն ավելացնելու պլանի մի մասն է. ընկերությունը մտադիր է 2015-ից հետո վաճառքի ցուցանիշը հասցնել 200 հազար մեքենայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ