News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում «New Eastern Europe» ամսագրում հրապարակված հոդվածից, որի հեղինակն է Լեհաստանում Լոդզինյան պոլիտեխնիկական համալսարանում ուսանողական ռադիոյի խմբագիր ու լրագրող Մագդելանա Դոմբեկը, ով Կրակովի Յագելլոնյան համալսարանում զուգահեռ ռուս բանասիրություն է ուսումնասիրում:

Ավելի քան 20 տարի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցություն չի եղել: Հարավային Կովկասը ՌԴ հարավային շրջանների հետ կապող երթուղին փակվել է 1992թ.-ի օգոստոսին՝ ռուս-աբխազական պատերազմի սկսվելուն պես: Սակայն անցյալ տարվանից այդ գծի աշխատանքների վերսկսումը դարձյալ քննարկման առարկա է դարձել:

Երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը բոլորից դեմ է Աբխազիան, սակայն երկաթգծի կարեւոր հատվածն անցնում է նրա տարածքով: Այս հաղորդակցության վերաբացումը կնպաստօ Վրաստանի եւ Հայաստանի արտադրական ապրանքների արտահանմանը ՌԴ, ինչը մրցակցելու է աբխազական արտադրանքի հետ: Աբխազական զբոսաշրջությունը երկրի տնտեսության երկրորդ կարեւոր ոլորտն է ու այդ երկաթգծի կարիքը չունի: Այս պահին գնացքները մեկնում են Սուխումի եւ ուղերթն ավարտում այնտեղ, այն ժամանակ, երբ Ռուսաստանը մշտապես ներդրումներ է կատարում Աբխազիայի հետ կապերի զարգացման համար:

Երկրորդ պատճառն անկախությունը կորչցնելու վախն է: Նա տնտեսապես շատ ամուր է կապված Ռուսաստանի հետ ու մտադիր չէ մերձենալ Վրաստանի հետ, որն ի վերջո կցանկանա կրկին կլանել Աբխազիան: Երրորդ պատճառն այն է, որ Աբխազիայի տարածքով մթերքների փոխադրումներից ստացված եկամուտը հավանաբար կկիսվի Ռուսաստանի հետ: Երկաթգիծը պատկանում է «Ռուսական երկաթուղուն», իսկ Աբխազիայի արտգործնախարար Իրակլի Հինտբան առաջ էր քաշում այդ փաստարկը: Ուղին ունի նաեւ խորհրդանշական արժեք. Աբխազները նշում են, որ պատերազմն իրենց երկիր այդ երկաթուղով եկավ:

Կովկասյան երկաթգծի երթուղին «վերակենդանացնելու» գաղափարը վրացական կողմն առաջ էր քաշել դեռ Շեւարդնաձեի իշխանության օրոք, սակայն չէր կարողացել պատասխաններ գտնել, իսկ հետագա իրադարձություններն էլ ավելի հետաձգեցին այս հեռանկարը: 2012 թ.-ի հոկտեմբերին Իվանիշվիլին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում պատրաստակամություն հայտնեց վերականգնել ռուս-վրացական երկաթուղային հաղորդակցությունը՝ Աբխազիայի տարածքի հաշվին:

Ըստ վերաինտեգրացման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի երկաթուղին կարող է ծառայել « վստահությունը վերականգնմանը» վրացիների եւ աբխազների միջեւ, ինչպես նաեւ որոշակի այլընտրանք ստեղծել երկրի զարգացման համար: Ինչպես նաեւ ռուս - վրացական հարաբերությունների բարելավմանը, որոնք ընդգծում էր նախկին վարչապետը, ում քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի նրա իրավահաջորդը, Սոչի - Երեւան ուղերթի վերականգնման նախաձեռնությունը լավ կընդունվի Ռուսաստանի կողմից:

Հայաստանի տեսակետից Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու գործարկումը իրականացող երազանք է: Երկիրը, որ 20 տարվա ընթացքում հարեւանների հետ հակասատությունների ու մեկուսացման մեջ էր, այժմ կլարող է հանգիստ շունչ քաշել: Սա թույլ կտա լուծել Հայաստան-Ռուսաստան տրանսպորտային գծի խնդիրը. Ռուսաստանի հետ ապրանքախոփանակությունը կազմում է Հայաստանի արտահանման 20 տոկոսը:

2013թ.-ին «International Alert»-ը Սոչի-Երեւան երթուղու վերականգնման տնտեսական հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն անցկացրեց: Ստացվեց, որ տարեկան 10 մլն տոննային համարժեք ներդրումները կվերադառնան 16 տարի հետո: Սակայն Ռուսաստանի հետ այդ ծավալով ապրանքափոխանակությունն անիրական է: Բացի այդ Վրաստանը որոշակի ռեսուրսներ պետք է ներդնի՝ ավելի քիչ, քան Աբխազիան: Առայժմ Հայաստանից բացի ոչ ոք շահագրգռվածություն ու հստակ քայլեր չի դրսեւորել: Սոչի-Երեւան երթուղու վերականգնման հարցը դեռ անորոշ է, սակայն գաղափարն արդեն իր տնտեսական շահեր ունի՝ արտադրության խթանում, տրանսպորտային ծախսերի կրճատում նոր աշխատատեղերի ստեղծում: Հարցը հետեւյալն է. որքա:ն թանկ կարժենա այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ