News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան CNN հեռուստաալիքը իր կայքում Թուրքիայի վեց քիչ հայտնի տեսարժան վայրերի մասին ռեպորտաժում պատմել է նաեւ Վանա լճի Աղթամար կղզում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու մասին: «Շատ այցելուներ Թուրքիայում հաճախ տեսնում են Միջերկրական ծովափնյա գեղեցիկ, մարդաշատ վայրերը կամ Ստամբուլի մեծ մզկիթներն ու պալատները: Սակայն երկիրը մեծ է, կան շատ այլ տեսարժան վայրեր»,- նշում են ռեպորտաժի հեղինակները:

Ինչ վերաբերում է Վանա լճին, ապա ռեպորտաժում նշվում է, որ լիճն ունի մինչեւ 400 մետր խորություն եւ մոտ 120 կմ երկարություն, կարող է համարվել ներքին ծով: «Այն չունի ելք դեպի ծով, սակայն ջրերը հարուստ են  հանքային աղերով, որոնք ջրին կաթնային կապույտ գույն են հաղորդում: Ավելի քան 1000 տարի առաջ լիճը Հայկական թագավորության մաս էր կազմում: Հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Աղթամար կղզում լճի ափից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, զարդարված է հիանալի որմնանկարներով ու քանդակներով, որոնք վերջին ժամանակներում վերականգնվել են»,- պատմել է CNN-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ